Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էջմիածնի քաղաքապետի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Դիանա Գասպարյանի վրա:
««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`Դիանա Մնացականի Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածին) համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական էր ներկայացրել։









