Foto

Մանվել Գրիգորյանի կնոջը ձերբակալելու որոշում է կայացվել

Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում է կայացվել։

Լուրը tert.am-ի հետ զրույցում հաստատել է Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Քրեական գործի շրջանակներում Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում է կայացվել»,-հայտնել են ՀՔԾ-ից՝ նշելով,որ մանրամասներ կհայտնեն ավելի ուշ։