Foto

Հանքը փակեն՝ մենք էլ պրծնենք, իրենք էլ. Ամուլսարի ճանապարհը շարունակում է փակված մնալ

Դեպի «Ամուլսարի» հանքավայր տանող ճանապարհը շարունակվում է փակված մնալ: Այդ մասին Vesti.am-ին հայտնեց Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ արդեն 3-րդ օրն է իրենք փակել են «Լիդիան» ընկերությանը պատկանող հանքավայր տանող ճանապարհը: Ընդգծեց՝ ընկրկել չեն պատրաստվում, պայքարելու են:

«Այս պայքարն իր շուրջ բազմաշերտ ու տարբեր կարծիքների երիտասարդների է համախմբել: Նման համախմբում երբևէ չէի կարող պատկերացնել,-ասաց նա՝ ավելացնելով,-փակեն հանքը հա՛մ մենք պրծնենք, հա՛մ իրենք»:

Գալստյանը մեզ ասաց նաև, որ իրենց հիմնական պահանջը, այն է՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման չեղարկումը, շարունակում է օրակարգային մնալ: Փոխանցեց նաև, որ իրենց հարցին լուծում կարող են տալ միայն վարչապետի, փոխվարչապետի կամ ոլորտի համար պատասխանատու նախարարները, որոնք այս երեք օրերի ընթացքում չեն այցելել իրենց:

Vesti.am