Ջերմուկցիները կրկին փակել են դեպի «Ամուլսարի» հանքավայր տանող ճանապարհը: Այդ մասին Vesti.am-ին ասաց Ջերմուկի բնակիչ Վազգեն Գալստյանը:
Նա մեզ փոխանցեց, որ իրենք պետական նշանակության որևէ ճանապարհ չեն փակել, բաց են նաև միջհամայնքային ճանապարհները: «Մենք միայն դեպի հանքավայր տանող ճանապարհն ենք փակել, որպեսզի շինարարները չկարողանան աշխատանքի գնալ»,- ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ այս պահին հանքավայրի ու գործարանի կառուցման շինաշխատանքները դադարեցված են:
Vesti.am-ի հիշեցմանը, թե ջերմուկցիները հուսով էին, որ նոր Կառավարությունը կարող է չեղարկել «Ամուլսարի» ծրագիրը, Վազգեն Գալստյանն արձագանքեց. «Համապատասխան հանձնաժողովը նույնիսկ չի ստեղծվել, իսկ մենք ճանապարհն այնքան ենք փակ պահելու, քանի դեռ հանքավայրի կառուցման աշխատաքները վերջնականապես չեն դադարեցվել»:
Vesti.am









