Foto

Ռոնալդուն ամուսնանո՞ւմ է

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստվում է ամուսնանալ: Այդ մասին հայտնում է բրիտանական «The Mirror»-ը: 33-ամյա ֆուտբոլիստի ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի մատին մեծ ադամանդով մատանի են նկատել:

24-ամյա իսպանացի մոդելը երեկ՝ հունիսի 20-ին, ներկա է եղել աշխարհի 2018 թ. առաջնության B խմբի 2-րդ տուրի Պորտուգալիա-Մարոկկո խաղին: Նա կրել է Ռոնալդուի՝ Պորտուգալիայի հավաքականի 7 համարով մարզաշապիկը, ունեցել է դրոշ ու ակտիվորեն աջակցել է իր սիրելիի թիմին: Հենց այդտեղ էլ լուսանկարիչները տեսել են նշանադրության մատանին:

Vesti.am