Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Իսպանիան նվազագույն հաշվով հաղթեց Իրանին:
Խաղի 54-րդ րոպեին իրանցի պաշտպանը փորձում էր հեռացնել գնդակը, սակայն հարվածելով Դիեգո Կոստայի ոտքին, գնդակը հայտնվեց դարպասում:
Այս հաղթանակից հետո Իսպանիան վաստակեց 4 միավոր և հավասարվեց Պորտուգալիային, իսկ իրանցիներն ունեն 3 միավոր:
Vesti.am









