Foto

Ադրբեջանում արցախյան պատերազմի հաշմանդամներն այրել են իրենց պրոթեզները

Ապրիլի 8-ին Ադրբեջան-Վրաստան մաքսային անցակետի մոտ արցախյան պատերազմի ադրբեջանցի հաշմանդամները բողոքի ակցիա են կազմակերպել, որի ժամանակ այրել են իրենց պրոթեզները: Այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

Ցուցարարները իրենց բողոքն են հայտնել առ այն, որ հարևան երկրից արգելվել է մրգի ու բանջարեղենի ներկրումը։ Նշվում է նաև արցախյան պատերազմի հաշմանդամների ծանր կենսապայմանների մասին։

Vesti.am