Foto

«Յուվենթուսը» «Չելսիից» խոշոր գումար է պահանջում

Անգլիական «Չելսին» պայքարում է «Յուվենթուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի տրանսֆերային իրավունքները գնելու համար:

«Tribalfootball»-ի փոխանցմամբ, թուրինցիները Պյանիչի համար պահանջում են 80 մլն եվրո: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ բոսնիացու համար պայքարում է նաև կատալոնական «Բարսելոնան»: Նշվում է, որ Պյանիչը Ինիեստայի ամենահավանական փոխարինողն է:

Անցած մրցարջանում Պյանիչը մասնակցել է 44 հանդիպման, որոնցում խփել է 7 գոլ և կատարել՝ 14 գոլային փոխանցում:

Vesti.am