Ադրբեջանական կողմի սպանվածների թիվը 2.5 հազար է: Իսկ այն, որ մեր տարածքում համեմատաբար քիչ ադրբեջանական դիակներ կան, նշանակում է, որ իրենց չի հաջողվել մխրճվել մեր տարածքի խորքը: Այս մասին shamshyan.com-ին հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Այս քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ եթե իրենք միջուկային զենք ունենային, դա էլ կկիրառեին: Այսինքն` ռազմավարական տարածքների նկատմամբ վերահսկողություն ստանալուց հետո անպայման դա կօգտագործեն մեր դեմ: Ավելին` ցեղասպանություն կփորձեն իրականացնել»:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը հայտարարարել է, որ բանակցային սեղանին դրված 3 սկզբունքներից ու 6 տարրերից ամենակարևորը տարածքների վերադարձն է և ԼՂ կարգավիճակը, հարցեր, որոնք մեկ օրգանական ամբողջություն են կազմում: Սա այդ հարցի առնչությամբ Դավիթ Բաբայանի մեկնաբանությունն էր:
Մանրամասները՝ shamshyan.com