Foto

Մանվել Գրիգորյանը կալանավորվեց

ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը կալանավորվեց: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Հատուկ քննչական ծառայության քննիչի՝ Մանվել Գրիգորյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը:

Այդ մասին tert.am-ին հայտնել է Մ. Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Նշենք, որ այսօր ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստի օրակարգում քննարկել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները: Փակ գաղտնի քվեարկությամբ երկու միջնորդություններին էլ խորհրդարանը տվել է իր համաձայնությունը:

Մանրամասները՝ tert.am-ում: