Foto

Երևանի քաղաքապետարանը հերքում է Հրազդանի կիրճի ժայռերը քանդելու լուրերը

Երևանի քաղաքապետարանը հերքել է տարածվող տեղեկությունները, թե Հրազդանի կիրճի ժայռերը քանդվում են։

«Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով ArmLand տուրիստական ընկերության ներկայացուցիչ Արտյոմ Մարտիրոսյանի տարածած տեսանյութին և  գրառմանը, թե քանդում են Հրազդանի կիրճի բազալտե սյուները, Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար Օֆելյա Սիմոնյանը հայտնեց, որ  Հրազդանի կիրճին հարակից ստորգետնյա անցումը վերանորոգվում է և դրան զուգահեռ տարածքից դեպի Հրազդանի կիրճ իջնող հատվածից տարիների ընթացքում կուտակված շինարարական աղբն է հանվում, ինչի արդյունքում Հրազդանի կիրճի ժայռերի գեղեցիկ տեսարանն էլ ավելի կբացվի և տեսանելի կլինի։

«Որևէ ժայռերի քանդման աշխատանք այդտեղ չի կատարվում»,- նշեց Սիմոնյանը։