Foto

Ռուսաստանը լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար

Ռուսաստանը լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ից ներկրվող մի շարք ապրանքների համար` պողպատի և ալյումինի սահմանափակումներին ի պատասխան: Այդ մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը:

Ըստ նախարարի, պատասխան միջոցները կվերաբերեն միայն այն արտադրանքին, որը ռուսական շուկայում համարժեք տարբերակներն ունի: Ապրանքների ցանկն առաջիկայում կպատրաստվի:

 «Քանի որ, ԱՄՆ-ն շարունակում է պաշտպանական միջոցներ կիրառել պողպատի և ալյումինի լրացուցիչ մաքսատուրքրեի տեսքով և հրաժարվում է Ռուսաստանի կորուստների համար փոխհատուցում տրամադրել, Ռուսաստանն օգտագործում է ԱՀԿ-ի իր իրավունքները և ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների վրա հավասարակշռող միջոցներ է կիրառում»,-ասել է Օրեշկինը:

Vesti.am