Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում պահպանել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունները, հայտնում է «РИА Новости»-ն:
«Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ: Կողմերին կոչ ենք անում պահպանել մարտական բախումների անհապաղ դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները, թույլ չտալ այդ պայմանավորվածության խախտումներ: Իհարկե, շահագրգռված ենք, որպեսզի քաղաքական ուղու վրա դիտարկվեն դրական տեղաշարժեր այդ անչափ բարդ հակամարտության կարգավորման շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ»,-ասել է Լավրովը:
Vesti.am