Կառավարության շենքի դիմաց մեքենաներով հավաքվել են Գեղարքունիքի և Կոտայքի մարզի բնակիչները: Նրանք բողոքում են կաթի մթեման գներից՝ պահանջելով կաթի մթերման գինը բարձրացնել՝ հասցնելով 1 լիտրի դիմաց գոնե 160 դրամի:
Գյուղացիների խոսքով՝ 1 լ կաթը նրանցից վերցնում են 120 դրամով, այնինչ ձմռանը վերցրել են 200 դրամով: Մթերող ընկերությունները կաթի մթերման գինն իջեցրել են մայիս ամսից:
Vesti.am









