Foto

Քննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Հանդիպման ժամանակ քննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը։

Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ կապալառու Սանիր կազմակերպությունը ծրագիրը ժամանակին և պատշաճ կերպով կհասցնի ավարտին։

Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։