Foto

Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 93 զինծառայող, այդ թվում և 1 փոխգնդապետ

Չնայած Ադրբեջանը թաքցնում է ԼՂՀ-ի դեմ ապրիլյան եռօրյա ռազմական ագրեսիայի հետևանքով կորցրած զինծառայողների պաշտոնական թիվը, «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը, սոցիալական ցանցերում իր կատարած հետազոտությունների հիման վրա հայտնել է, որ ապրիլի 2-6-ին առաջնագծում տեղի ունեցած բախումների արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 93 զինծառայող: Այս մասին հայտնել է «azadliq.info» լրատվական կայքը: Ըստ «Խազարի» տվյալների՝  ոչնչացվածներից 52-ը զինվոր են, 10-ը` պայմանագրային զինծառայող, 10-ը` ենթասպա, 21-ը` սպա: «Խազարին» հայտնի է դարձել, որ ադրբեջանական կողմից նաև 21 վիրավոր զինծառայող կա։

«Haqqin. az»-ի տվյալներով առաջնագծում տեղի ունեցած մարտերի ընթացքում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող, փոխգնդապետ, 1976թ.  ծնված Մուրադ Թելման օղլու Միրզաևը: Նրան հուղարկավորելու են այսօր:

ԼՂՀ ՊԲ տվյալներով, ապրիլի 1-5-ին ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Մարտական գործողութունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 500 կորուստ, մոտ 2000 վիրավոր:

Vesti.am