Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարական տված Մանե Թանդիլյանին խանգարել են հանրային կարծիքն ու ճնշումը: Այս կարծիքին է նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը:
Նրա կարծիքով՝ Մանե Թանդիլյանը պետք է վերադառնա իր պաշտոնին, քանի որ սոցիալական ոլորտի պատասխանատվությունը միայն կուտակային կենսաթոշակային համակարգը չէ, ու հազարավոր մարդիկ ունեն նրա օժանդակության կարիքը:
«Բայց նաև պարզ է, որ Թանդիլյանը հանրային ճնշման ներքո հրաժարակն տվեց»,- ընդգծեց նա:
Պողոսյանը հիշեց նաև, որ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին քննարկումներն սկսվել են դեռ շատ տարիներ առաջ: Եվ այդ հարցին պարզապես ժամանակին ուշադրություն չի դարձվել:
Vesti.am









