Foto

Բակո Սահակյանի հրամանագրերով մի շարք պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալներ Վիկտոր Քոչարյանը և Ռոբերտ Շաֆերյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ իրենց դիմումների համաձայն:

Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։