Foto

Կոուտինյոյի «գլխին տորթ են թխել». տեսանյութ

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներն օրիգինալ կերպով են շնորհավորել իրենց թիմակցի, «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյի տարեդարձը:

Հունիսի 12-ին, կիսապաշտպանը դառնում է 26 տարեկան:

Որոշ ֆուտբոլիստներ որոշել են տոնական տորթ թխել և Կոուտինյոյի գլխին մի քանի ձու են ջարդել, ինչից հետո ալյուր և ջուր են ավելացրել: