Foto

Կոնյակի շուկայում անհավասար պայմաններ են ստեղծված. Խաչատրյան

ԱԺ-ում Հարկային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը ներկայացնելիս Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ կոնյակի շուկայում անհավասար պայմաններ են ստեղծված իրացնողի ու ներմուծողի համար:

Նրա խոսքով, ըստ այդմ իրենք կոնյակ արտադրող մեծ ու փոքր, ներմուծող ու արտադրող տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմաններ են ապահովում:

«Թորած ալկոհոլային խմիչքների իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան դրույքաչափը 15 միլիոն դրամ է, իսկ շշալցված կոնյակի, բրենդիի, դրանց սպիրտի ներմուծման համար պետական տուրք սահմանված չէ: Պետական տուրքի նույն դրույքաչափն անհավասար պայմաններ են ստեղծում շշալցված կոնյակ և կոնյակի սպիրտ իրացնող և ներմուծող մեծ ու փոքր ընկերությունների համար: Իսկ գինեգործությամբ զբաղվող փոքր ընկերությունները 15 միլիոն դրամ տուրքի պատճառով չեն կարող զբաղվել կոնյակի արտադրությամբ»,-ընդգծեց գործադրի ներկայացուցիչը:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է կոնյակի ակցիզային հարկի հարկման բազան փոխել, դրանք  սահմանել իրացվող մեկ լիտրի 100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով՝ ըստ տարիքային խմբերի:

Vesti.am