«Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «РИА Новости»-ին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչն է միավորում Չավիին և Կրիշտիանու Ռոնալդուին, ինչպես հասնել հաջողության` խաղալով Եվրոպայում, և բացատրել է, թե ինչու է իրեն պետք իր փոքրի նմանակ-խաղալիքը:
- Որքա՞ն ջանք եք թափում` այսքան տարի բարձր մակարդակում հաջող հանդես գալու համար:
- Շատ: Ինչ ինձ հիշում եմ, միշտ շատ ժամանակ եմ հատկացրել մարզումներին: Դրա պատճառով նույնիսկ ընկերներիս հետ եմ տարաձայնություններ ունեցել: Նրանք միշտ նախատում էին ինձ իրենց հետ չհանդիպելու, երեկույթներին չմասնակացելու և իրենց կյանքով չհետաքրքրվելու համար, և բավականին դժվար էր բացատրելը, որ իմ կյանքը ֆուտբոլն է: Եվ որ նրանք ևս պետք է ինձ հասկանան:
- Հասկացա՞ն:
- Այո: Դա տեղի ունեցավ ոչ վաղ անցյալում, բայց ընկերներս խոստովանեցին, որ ես ճիշտ էի` ընտրելով ֆուտբոլը: Հիմա նույնիսկ հպարտանում են ինձանով: Այլևս ոչ մի վիրավորանք չկա:
- Չավին երբեք աչքի չի ընկել ֆիզիկական լավ տվյալներով, իսկ Ռոնալդուն, ընդհակառակը, ֆուտբոլիստ է, ում մարմնի յուրաքանչյուր միլիմետր մկանը մարզված է: Ֆուտբոլիստի կողմից սեփական մարմնի այդչափ մանրակրկիտ խնամքը իրական առավելությու՞ն է տալիս:
- Ես այդ մասին չէի խոսի: Այլ այն, թե ինչն է միավորում այդ երկու ֆուտբոլիստներին: Չէ՞ որ ֆուտբոլ խաղում են ոչ ոտքերով ու ոչ էլ մարմնով, այլ նախևառաջ` գլխով: Որքան արագ եք դուք կամ, ընդհակառակը՝ դանդաղ, արդեն երկրորդ հարցն է: Ավելի կարևոր է այն, թե որքան արագ ես դու մտածում խաղադաշտում: Չավին աշխարհի ամենադանդաղ ֆուտբոլիստներից է, բայց մտածելու արագությամբ ես չեմ կարող որևէ մեկին դնել նրա կողքին: Ռոնալդուն անհավանական արագ է վազում: Եվ նրա այդ որակի ֆոնին ոչ բոլորն են նկատում, որ ինչ դիրք էլ նա ընտրի խաղադաշտում, այն միշտ ճիշտ է: Հասկանո՞ւմ եք՝ ինչի մասին եմ խոսում: Մարդը կարող է լինել հաղթանդամ, բնությունից ունենալ ֆուտբոլի համար բազմաթիվ կարևոր որակներ, բայց եթե նրա գլուխը դատարկ է, չարժե անգամ սկսել խաղալ:
-Կարիերայի ո՞ր պահից հասկացաք, որ ավելին եք ցանկանում, քան ունեք:
-Կարծում եմ՝ ես միշտ այդպիսին եմ եղել: 7 տարեկանից, երբ նոր էի սկսել մարզվել, միշտ երազել եմ խաղալ թոփ-ակումբում: Ինձ շատերն էին ասում, որ ես փոքրամարմին եմ, որ շատ լավ ֆիզիկական տվյալներ չունեմ: Ես դա հասկացել եմ ու չեմ վիճել որևէ մեկի հետ, պարզապես ասում էի՝ կշարունակեմ աշխատել։
- Ձեր ինչի՞ն է պետք անվանական խաղալիքը:
- Դա ինձ պետք չէ, այլ` երեխաներին: Գիտեմ, որ իմ երկրում շատ երեխաների համար ես օրինակ եմ. բայց նրանցից շատերը ինձ երբեք չեն հանդիպել: Թող նրանք ունենամ իմ փոքր կրկնօրինակ` խաղալու համար: Փոքրիկ Հենրիխ Մխիթարյան:
Vesti.am












