Բարձրավոլտ Էլեկտրական ցանցերի հետ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի նիստին հայտարարեց Կառավարության դիրքորոշման մասին։
«Ուզում եմ 2 նկատառում անել՝ առաջինը՝ կարծում ենք, որ էներգետիկ ոլորտի 2 հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ տիրապետության ներքո և մենք առաջիկայում պետք է շատ արագ որոշում կայացնենք բարձրավոլտ Էլեկտրական ցանցերի հետագա կառավարման մեթոդի վերաբերյալ, կարծում եմ, որ այս փուլում պետք է Կառավարության ներկայացուցիչներն իրենց հայտարարություններում ճկուն լինեն և վերջնական որոշման տպավորություն ստեղծող հայտարարություններ չանեն, մանավանդ, որ այդպիսի որոշում չկա»:
Vesti.am









