Foto

Մեր դիրքորոշումները պոտենցիալ ներդրողները պետք է հստակ իմանան. Նիկոլ Փաշինյան

Գործադիրի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 10 օր առաջ «Ռենկո» ընկերության ներկայացուցիչների հետ է հադիպել, որոնք մտադիր են  Հայաստանում ջեմաէլեկտրակայան կառուցել։

«Գործընթացն սկսվել է, Արդարադատության նախարարությունը  պետք է այդ հարցով զբաղվեր և հիմա ունենք մտահոգություն, առ այն, որ Կառավարությունն այս հարցում կոնկրետություն չի մտցնում և ինչ որ առումով չենք կատարում մեր պարտավորությունները, պարոն Զեյնալյան, արդյոք հանդիպումը ընկերության ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել և եթե այո՝ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել։

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ իրենք հանդիպումներ են ունեցել մի քանի աշխատանքային խմբերի հետ, ինչպես նաև «Ռենկո» ընկերության ներկայացուցիչների հետ.։

«Պայմանագիրը հայերենով թարգմանված  և դրված է շրջանառության մեջ, մի քանի հանդիպումներ ենք ունեցել Էներգետիկայի նախարարի հետ, և Էներգետիկայի նախարարությունը այդ պայմանագրի հետ կապված երկուշաբթի կտրամադրի փորձագիտական եզրակացությունը, և եղած փաստաթղթերն ու դիրքորոշումները կգնահատվեն և կներգրավվեն Կառավարության հաջորդ նիստում»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ինչ պետք է հստակեցնեն փորձաքննության ընթացքում՝ պայմանագրի տեքստին իրենց վերաբերմո՞ւնքը, թե՞ նախագծի հետ կապված որևէ վերապահում:

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի խոսքով՝ քանի որ պայմանագիրը մի քիչ ուշ էին ստացել ու անգլերեն տեքստով, այն էներգետիկ ինստիտուտ են ուղարկել, որն իր մասնագիտական եզրակացությունը կտա։

«Քանի որ «Ռենկո» ընկերության կողմից կառուցվող էներգետիկ համալիրի շինարարական աշխատանքները 3 ամիս հետո են սկսվելու և 25 ամիս են տևելու, Կառավարությունն էլ  20 տարվա պարտավորություն է վերցնում իր վրա, իսկ իրենց կողմից արտադրված էլեկտրաէներգիան լինելու էր ավելցուկ, մենք էլ պարսկական կողմի հետ ունենք պայմանագիր մինչև 2026 թ., էներգետիկ ինստիտուտ պետք է եզրակացություն կայացնի, որ վերջնական հասկանանք, թե  ինչպիսի դիրքորոշում պետք է ունենա Կառավարությունը:

Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց.

«Կարծում եմ, որ հատկապես հիմա, երբ ներդրումային միջավայրը բարելավելու խնդիր ունենք, արագ պետք է գործենք,  որպեսզի մեր դիրքորոշումները պոտենցիալ ներդրողները իմանան և հասկանան իրենց անելիքները, եթե ասում ենք այո, պետք է լինի հստակ այո, ոչ՝ ոչ: Հակառակ դեպքում դրանք բոլորովին այլ տպավորություն կարող են թողնել»:

Vesti.am