«Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում Պետական եկամուտների կոմիտեն որևէ ստուգում չի իրականացնում: Իմ տեղեկություններով, ԱԱԾ-ն է գործողություններ իրականացնում տվյալ տնտեսվարողի մոտ», ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը։
Դիտարկմանը, եթե ինչո՞ւ նախկինում ՊԵԿ-ը ըստ պատշաճի չի իրականացրել իր գործառույթները, ինչի հետևանքով այժմ ԱԱԾ-ն է «ընկել խոշոր տնտեսվարողի հետևից», Մաշադյանը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ հարկային մարմինների գործողություններն ամենօրյա են և կապված են ստվերի կրճատման հետ։ Մեր գերակա նպատակը եղել է գործարքների փաստաթղթավորման վերջնական կայացումը Հայաստանի Հանրապետությունում, ինչի հետևանքով վարչարարություն իրականացնելու անհրաժեշտություն չէր լինի»:
Vesti.am









