Foto

Դադարեցվում է «Տաշիր գրուպի» հետ կնքված պայմանագիրը. նախարար

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Տաշիր գրուպի» հետ պայմանագրի չեղարկմանը:

«Պայմանագիրը դադարեցվել է: «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետք է 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնվեր «Տաշիր գրուպին», այս պահին դադարեցվել է պայմանագիրը, և այն մնալու է որպես պետական հիմնարկություն»,- ասաց նախարարը:

Գրիգորյանի խոսքով՝ պայմանագրում կետեր են եղել, որոնք ձեռնտու չէին պետությանը:

«Պայմանագրի ուսումնասիրության արդյունում եկել ենք այն եզրակացության, որ այդ կազմակերպությունը մնա որպես պետական»,- ասաց նա:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե ԲԷՑ-ը Գագիկ Ծառուկյանն է ցանկանում ձեռք բերել, Գրիգորյանը հերքեց այդ լուրերը` որակելով որպես բացարձակ սուտ:

Vesti.am