Foto

Գազի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում հաստատ չի լինի. նախարար

«Գազի և էլեկտրաէներգիայի սակգնի նվազման հարցի շուրջ քննարկումներն ընթանում են ոչ թե կառավարությունում, այլ՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում»: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց նախարար Արթուր Գրիգորյանը՝ հերքելով լրատվամիջոցների տեղեկությունը, թե կառավարությունը վարչապետի գլխավորությամբ քննարկում է սակագները նվազեցնելու հնարավորությունը։

Նախարարի խոսքով՝ քննարկումներն ընթանում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։

«Մասնագետները սկսել են քննարկումներ սակագների նվազեցման հնարավոր բոլոր տարբերակների վերաբերյալ», - ասաց նախարարը՝ հավելելով, որ քննարկումներն սկսել են մայիսի 29-ի երեկոյան, դրանք չեն ավարտվել և արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել ավելի ուշ։

Գրիգորյանի խոսքով՝ սակագների վերանայման հնարավորությունը վեց ամիսը մեկ է և սակագների վերանայումը կլինի օգոստոսից հետո։

«Սակագնի բարձրացում հաստատ չի լինի», - վստահեցրեց նախարարը։

Vesti.am