Գազի ներտնային սպասարկման համար գանձվող գումարները չեն վերանա, դրանք սուտ տեղեկություններ են: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
«Դա իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է, և ես անձամբ ինքս տեղյակ չեմ, և նման քննարկումներ տեղի չեն ունեցել»,- հավելեց նախարարը։
Հարցին, թե նման բան հնարավոր համարու՞մ է, նախարարը պատասխանեց. «Այս պահին՝ ոչ»։
Ավելի վաղ Vesti.am-ը հայտնել էր, որ «Գազպրոմ Արմենիայից» և սպասարկումն իրականացնող «AEG service» ՍՊԸ-ից ևս հերքել էին այդ լուրերը:
Vesti.am









