Foto

10,2 մլրդ դրամ՝ Ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման համար

«2017 թվականին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համար 22 ծրագիր էր նախատեսվել, որի կատարողականը եղել է շուրջ 96 տոկոս: Փոքր ու միջին ձեռնարկատիրության ԶԱԿ հիմնարդամի կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով պետության աջակցությունը եղել է 549 մլն դրամ, որը կազմել է 94 տոկոս: Այս մասին»,- 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նախարարի տեղեկացմամբ՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը 2017-ին 18 ծրագիր է իրականացրել, որից միայն 4-ն են ներքին ռեսուրսների միջոցներով կատարվել:

«Մնացածում ամենամեծ կշիռն ունի Ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը, որի ուղղությամբ 10,2 մլրդ դրամ է օգտագործվել նախարարության կողմից, ինչը կազմել է ճշտված ծրագրի 74,54 տոկոսը:

Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից 2017-ին ճշտված ծրագրով նախատեսվել է իրականացնել 64 մլրդ դրամի ծրագրեր, կատարողականը կազմել է 55,5 մլրդ դրամ կամ 86,42 տոկոս»,-հավելեց գործադիրի ներկայացուցիչը:

 

Vesti.am