«Խոշոր հարկատու «ԱՎԵՍՏԱ» ընկերության ներկայացուցիչ Գոռ Չոբանյանի խնդրանքով, մեկ շաբաթ առաջ դիմել էի ՊԵԿ նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանին՝ լուծելու համար ընկերության նկատմամբ տևական ժամանակ ձգվող հարկային տեռորի հարցը: Այդ ապօրինության վերաբերյալ արդեն մեկ անգամ՝ ավելի վաղ դիմել էի նախորդ կառավարությանը, որը որևէ քայլ չէր ձեռնարկել շտկելու համար հարկային մարմնի կողմից իրականացվող անօրինական ճնշումները: Այսօր ստացել եմ պարոն Անանյանի պատասխանը, իսկ մի քանի օր առաջ նաև ընկերության ներկայացուցչի շնորհակալությունը: Ուրախ եմ, որ խնդիրն օպերատիվ լուծում է ստանում՝ բարեխիղճ և պրոֆեսիոնալ կառավարման, ինչպես նաև պատգամավոր-գործադիր իշխանություն արդյունավետ համագործակցության շնորհիվ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:









