Foto

ԱԱԾ շենքի վրա դյուրավառ շշեր նետած 31-ամյա երիտասարդի գործով նախաքննությունն ավարտվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 6-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 1994 թվականին ծնված Րաֆֆի Մանդալյանը դյուրավառ շշեր էր նետել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի ուղղությամբ։ Դեպքից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության հոդվածով։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահներին տված ցուցմունքում Րաֆֆի Մանդալյանը բացատրել է, որ իր քայլը պայմանավորված է եղել խորը զայրույթով և հիասթափությամբ։ Նրա խոսքով՝ իրեն մտահոգում է հայրենիքի անվտանգության վիճակը, իսկ հասարակության մեջ առկա անտարբերությունն ու լռությունն այդ հարցի շուրջ ավելի են խորացրել իր անհանգստությունը։