Foto

ՊԵԿ-ն զգուշացրել է խոշոր հարկ վճարողներին

«ՊԵԿ-ը խոշոր հարկ վճարող ընկերություններին  զգուշացրել է վերադառնալ օրենքի դաշտ և տրամադրել ՀԴՄ-ները՝ օրենքով սահմանված կարգով»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Անանյանը նշեց, որ երեկ հանդիպել է ցանցային առևտրով զբաղվող 10-12 պատասխանատուների հետ ու քննարկել հարցը։

«Մենք ուղղակի ասել ենք, որ նախկին համաձայնությունները չեն գործում և շատ արագ պետք է վերադառնալ օրենքի շրջանակներում ՀԴՄ-ների տրամադրման պրոցեսին։ Մի քանի օր ժամանակ ենք նրանց տվել, որ ծրագրային իրենց խնդիրները կարգավորեն: Ստուգումներն  անձամբ մենք  չենք իրականացնում և ՊԵԿ-ն ԱԱԾ գործընկերներին տեղեկացրել ենք, թե նախկինում ինչ պայմանավորվածություններ են եղել, որոնք այս պահին չեն գործում», - նշեց նա։

Անանյանը նշեց, որ խոսքը գյուղմթերքներին է վերաբերում, քանի որ ձեռքբերողից փաստաթուղթ չի վերցվում և ԱԱՀ չի վճարվում:

Vesti.am