Foto

Պն նախարարի տեղակալները «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով են պարգևատրվել

Հանրապետության օրվա առթիվ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով պաշտպանության նախարարի տեղակալներ Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ից։