ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ դիմելով Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին ասաց, որ անցած տարի ունեցել ենք բյուջեով նվազագույնի սահմանում գնաճ:
«Առանձնապես մեծ գնաճային ճնշումներ հիմա չեն նկատվում: ԿԲ քաղաքականությունը ինչպիսի՞ն պետք է լինի, որ մեր գնաճը լինի կանխատեսվածից միջին շրջանակներում, ապահովվի տնտեսական աճի ավելի բարձր մակարդակ»,- հարցրեց պատգամավորը:
Արթուր Ջավադյանն էլ պատասխանեց, որ գնաճի մասով նախորդ տարի 2.6 տոկոս է եղել, իսկ այս պահին գնաճի ցուցանիշները հուսադրող են: Նա նշեց, որ այն իրավիճակը, որ կա, իրենց կողմից նախանշված գնաճը կդառնա իրականություն:
«Այստեղ բավական լուրջ ազդեցություն կունենա գյուղատնտեսական արտադրանքը, մի շարք այլ գործոններ՝ միջազգային գների տենդենցներ, տարածաշրջանային ռիսկեր և այլն: Հուսադրող թվեր ունենք, գտնվելու ենք կանխատեսված հորիզոնում, ոչ ավել, քան 4 տոկոս գնաճ»,-ասաց Ջավադյանը՝ հավելելով, որ կան գնաճի ռիսկեր, Հայաստանը մտնում է դեֆլյացիոն սեզոնային շրջան, մրգի ու բանջարեղենի գների անկում է լինելու, ինչի արդյունքում էլ հստակ կլինի, թե տարվա վերջ գնաճի ինչ ցուցանիշ կարձանագրվի:
Vesti.am









