ԱԺ-ն այսօր քննարկում է բյուջեի կատարողականը:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ Հայաստանում 2017 թվականին ակնկալվում էր ունենալ 3.2 տոկոս տնտեսական աճ, սակայն արձանագրվել է 7.5 տոկոս:
Նախարարը նշեց, որ 2017-ին Հայաստանի մակրոտնտեսական միջավայրի վրա դրական ազդեցություն է թողել պղնձի համաշխարհային գների դինամիկան, որը որոշակի աճել է 2016-ից հետո, նավթի համաշխարհային գների դրական դինամիկան, մասնավոր տրանսֆերտների աճը, առևտրաշրջանառությունը ՌԴ-ի հետ, որի տեսակարար կշիռը 30 տոկոս է կազմում և ուղղակի ներդրումները ՌԴ-ից:
Մանսավոր տրանսֆերտները Ռուսաստանից 2017-ին աճել են 18 տոկոսով, ինչը դրական է ազդել ՀՀ տնտեսության վրա, սակայն 2013-ի համեմատ Հայաստանը 663 մլն դոլարով ավելի քիչ տրանսֆերտ է ստացել:
Առևտրաշրջանառության տեսակետից 44.6 տոկոսի աճ է գրանցվել դեպի Ռուսաստան՝ արտահանման ուղղությամբ։ Տնտեսվարողների մոտ դրական սպասումները ևս նպաստել են տնտեսական աճին: ՀՆԱ աճին նպաստող ոլորտները եղել են ծառայությունները (5,1 տոկոսով), արդյունաբերությունը, շինարարությունը: Գյուղատնտեսության ոլորտը 0,6 տոկոսով բացասական ազդեցություն է ունեցել»,-հայտարարեց ֆինանսների նախարարը:
Ջանջուղազյանը նաև տեղեկացրեց, որ դեֆլյատորը կազմել է 2,2 տոկոս: 2017-ի միջին գնաճը կազմել է 1 տոկոս:
Vesti.am









