Foto

ՀՀ-ն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Աբովյանում քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ ինքը ԵԱՏՄ երկու բարձրագույն մարմինների անդամ է ու ամեն ինչ անելու է, որ Լուկաշենկոն չօգտագործի ԵԱՏՄ-ն Հայաստանի դեմ։ Նա նաև հայտարարել է, որ «այդպիսի հայտարարություններն անողները փորում են ԵԱՏՄ գերեզմանը»։

Նա նշել է, որ հունիսի 7-ից հետո «կվերադառնա իբրև վարչապետ» ու կլուծի ԵԱՏՄ-ում առկա բոլոր հարցերը։

«Լուկաշենկոն ասում էր, թե ՀՀ-ն ոչ մեկի պետք չէ։ Հիմա այդ նույն մարդը ոտ ու ձեռ է ընկել, թե ՀՀ-ն գնում է ԵՄ, ակտիվացրել է իր գործակալին, որ նա ՀՀ-ն շղթայի այնպես, ինչպես շղթայված էր 2018-ից։ ՀՀ-ն ոչ միայն չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, ես ԵԱՏՄ միակ պաշտոնյան եմ, որ միևնույն ժամանակ անդամ է 2 բարձրագույն կառավարման մարմնի։ Այդ լծակները պատրաստվում եմ օգտագործել և կօգտագործեմ։

Այդ սին հայտարարություններն անողները չեն հասկանում, որ փորում են ԵԱՏՄ-ի գերեզմանը։ Ընտրություններից հետո կվերադառնամ, ԵԱՏՄ նիստին կմասնակցի փոխվարչապետը։ ՀՀ-ն չի մնալու «մի դաշնակցի», «մի գազային խողովակի» հույսին»,-նշել է նա։