Foto

Թանդիլյանը՝ կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հետաձգելու մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մինչև 2019-ի հուլիսի 1-ը հետաձգելու առաջարկն օրենքը լրամշակելու համար է արվել:

«Առաջարկում եմ հետաձգել ու վերանայել այն դրույթները, որոնք քաղաքացիների համար ընդունելի չեն: Ստացել ենք մի շարք առաջարկներ, որոնք խելամիտ են ու դրանք արժե դիտարկել», - նշեց Թանդիլյանը։

Թանդիլյանը նշեց, որ նման քննարկումների ընթացքում իրենք նպատակ ունեն հասնել նրան, որպեսզի համակարգը հասարակության կողմից ընդունելի դառնա։

Հարցին, թե արդյոք խնդիրներ չեն առաջանա՝ հաշվի առնելով, որ համակարգն արդեն մի քանի տարի է գործում է, Թանդիլյանը պատասխանեց.«Խնդիրները լուծելի են, ու հենց դրա համար է քննարկում անհրաժեշտ, որպեսզի դրանցում ներգրավենք տարբեր մասնագետների՝ լավագույն լուծումը գտնելու համար»:

Vesti.am