ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե որքան արժե իրանական գազը Հայաստանի սահմանին:
«Իրանական գազը սահմանի վրա վերջին տվյալներով առաջարկվում է 165 դոլարով, ռուսական գազը մենք ստանում ենք 150 դոլարով՝ դրան գումարած ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից 27-28 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, որն ավելի է էժանացնում ռուսական գազը, քան իրանականը»,նշել է նա:
Նա նաև նշել է,որ չեն դադարեցնում բանակցություններն ավելի էժան գազի մատակարարման շուրջ:
Vesti.am









