Foto

Անհնարը մեզ համար հնարավոր է դառնում. Նիկոլ Փաշինյան

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն առաջնահերթություն է Կառավարության և Հայաստանի Հանրապետության համար: Այդ մասին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 18-րդ համագումարի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, կան խնդիրներ, որոնց լուծումը պրակտիկ դաշտում է, բայց կա մի կարևոր նրբություն, թե ինչու ենք կարևորում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, որովհետև մենք այն դիտարկում ենք ոչ միայն պրակտիկ, այլև գաղափարական դաշտում»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, իրենց ընկալմամբ՝  տեղեկատվական տեխնոլոգիանեի ոլորտը  գործիք է, որն ընդլայնում է հնարավորի սահմանը:

«Հայաստանում այս ժամանակաշրջանում ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ անհնարը մեզ համար գնալով ավելի հնարավոր է դառնում, հնարավորի սահմաններն ավելի է ընդլայնվում ու դա վերաբերում է բոլոր ոլորտներին: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկն է, դուք ունեք կառավարության լիակատար աջակցությունը»,-ասաց ՀՀ վարչապետը:

Vesti.am