«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամները բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և բնապահանության նախարարներ Արթուր Գրիգորյանին և Էրիկ Գրիգորյանին:
«Մենք բոլորս միասնաբար մեր երկիրը հանքարդյունաբերական հենք ունեցող երկրից պետք է վերածենք բնապահպանական հենք ունեցող կայուն զբոսաշրջության վրա կառուցվող երկրի։ Մենք ունենք դա անելու բոլոր հնարավորությունները. ընդամենը պետք է մարտահրավերներն ընդունելիս նայենք ավելի հեռուն և լինենք ավելի համբերատար։ Պարո՛ն նախագահ, մեր ժողովուրդը խոհեմ է, գիտի ե՛րբ ըմբոստանալ, ե՛րբ լինել համբերատար և լուռ։ Համոզված ենք, որ երկրում տիրող իրավիճակը նույնպես կգնահատեք որպես գիտնական և այս խնդրի լուծումը չեք առանձնացնի այդ իրավիճակից։ Այս նամակում տեղ գտած փաստերը լիովին թույլ են տալիս ժողովրդին առնվազն ժամանակավոր կասեցնել հանքի շահագործումը։ Ժողովուրդն էլ նախորդող օրերին ապացուցեց, որ ունակ է իր խնդիրները լուծելու։ Կատարե՛ք Ձեր քայլը․․․»
Բաց նամակն ամբողջությամբ՝ հղումով https://drive.google.com/file/d/1QM5229unWdMEn7ZL_ezyJDmWZcFr8MCV/view









