Foto

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է աջակցել ՀՀ էներգետիկ բնագավառին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը մայիսի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդադձեին: Այդ մասին հայտնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննարկվել են էներգետիկ ոլորտում ընթացիկ և ծրագրերին վերաբերող հարցեր։ Կարևորելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում՝ նախարար Արթուր Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ էներգետիկայի բնագավառում առկա փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակվի նաև առաջիկայում: Դիմիտրի Գվինդադձեն նշել է, որ բանկը պատրաստակամ է աջակցելու ինչպես էներգետիկայի բնագավառի, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին: