Foto

Երևանում անհայտ անձը գողացել է 10 մլն դրամ և արծաթե ոսկեջրած բաժակ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 9-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչություն է դիմել Երևանի բնակիչ 64-ամյա Կամո Հ․-ն և հայտնել, որ իր աշխատասենյակից գողություն է կատարվել։

Երևանի քրեական ոստիկաններին Կամո Հ․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 02։45-ի սահմաններում անհայտ անձը մուտք է գործել Այվազովսկու փողոցի 4/2 հասցեում գործող «Մետեքսիմ» ՍՊԸ-ի (մետաղի բազա) 3-րդ տեղամասի իր աշխատասենյակ և այնտեղ գտնվող չհրկիզվող պահարանը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելու միջոցով գողացել մոտ 10 մլն դրամ և 1 արծաթե՝ ոսկեջրած բաժակ՝ պատճառելով գույքային վնաս։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։