Foto

Երբ կներկայացվի նոր սերնդի «BMW X5» արտաճանապարհային մոդելը

Գերմանական «BMW» մեքենաշինական ընկերությունը պատրաստվում է մինչև տարեվերջ ներկայացնել նոր սերնդի «BMW X5» արտաճանապարհային մոդելը, ինչի մասին հայտնել է «BMW AG»-ի տնօրենների խորհրդի նախագահ Հարալդ Կրյուգերը, գրում է «motor.ru»-ն:

Նորույթի տեխնիկական բնութագրի մասին դեռևս տեղեկություն չկա: Հավանաբար, այն կկառուցվի «Cluster Architecture» մոդուլային հարթակի հիմքով՝ բարձր դիմացկունությամբ պողպատի ու կոմպոզիտ նյութերի մեծ քանակության կիրառմամբ:

Հայտնի է, որ «X5»-ից զատ, այս տարի կներկայացվի նաև «X7» մոդելը՝ համալրված 462 ձիաուժ հզորությամբ, 8 գլանանի, 4.4 լ աշխատանքային ծավալով բիտուրբո շարժիչով, ինչպես նաև հիբրիդային ուժային համակարգով:

Vesti.am