Կալիֆոռնիական սրճարաններից մեկում շատ արագ ըմպելիքներ պատրաստող ռոբոտը փոխարինել է բարմենին: Օրինակ, մեկ ժամում ռոբոտը պատրաստում է 120 բաժակ կապուչինո, լատտե և էսպրեսսո, հայտնում է «CNBC»-ն:
Այդ սարքը ստեղծել է 24-ամյա Հենրի Հուն: Դրա ինքնարժեքը 25.000 դոլար է, սակայն դրա աշխատանքից շահում է ոչ միայն ռեստորանի սեփականատերը, այլև հաճախորդը: Մեկ բաժակ սուրճի արժեքն այդ սրճարանում 3 դոլար է: Առավելությունն այն է, որ ռոբոտը սուրճը պատրաստում է բարմենից ավելի արագ, այն կարող է աշխատել շուրջօրյա և նրան աշխատավարձ վճարելու կարիք չկա:
«Cornerstone Capital Group» վերլուծական ընկերության գնահատականով, մոտակա տարիներին ռոբոտներն աշխատանքից կզրկեն շուրջ 6-7.5 մլն ամերիկացու:
https://www.youtube.com/watch?v=FqOCq-zl3n4Vesti.am