Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիթմեդ Գաջիևը «Lifenews»-ի նկարահանող խմբին մեղադրել է փաստերի աղավաղման մեջ և հայտարարել, թե Ադրբեջանում լրագրողների գտնվելը նպատակահարմար չէ:
Իրականում Ադրբեջանի իշխանությունները փորձել են «Lifenews»-ի թղթակիցներին նորություններ հաղորդել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ այնպես, ինչպես իրենց է պետք։ Եվ երբ լրագրողները հրաժարվել են, նրանց վտարել են երկրից:
Մինչ այդ, սակայն, ապրիլի 3-ին, «Lifenews»-ի պրոդյուսերները հենց նույն Հիթմեդ Գաջիևի հետ հեռախոսազրույց են ունեցել՝ թղթակիցների հավատարմագրումը հնարավորինս արագ իրականացնելու համար, որի ժամանակ Գաջիևն ասել է, որ լրագրողները կարող են աշխատել՝ թույլտվությունն արդեն կա:
Vesti.am
Մանրամասները՝ տեսանյութում
https://www.youtube.com/watch?v=JMFJLNbCdDU&app=desktop