Foto

Վարչապետի պաշտոնում Փաշինյանը կվերացնի մենաշնորհը

«Վարչապետի պաշտոնում, երաշխավորում եմ, որ հենց վաղվանից Հայաստանում չի լինի տնտեսական մենաշնորհ, որևէ մեկի առաջ չի գործի որևէ բան ներկրելու արգելք»,- ԱԺ հատուկ նիստում հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ պատասրատվում են այդ քայլերն անել ոչ թե որևէ մեկին ճնշելով, հետապնդելով, այլ գոյություն ունեցող արգելքներն անառարկելիորեն հանելով և վերացնելով, գերիշխող դիրքից չարաշահումները բացառելով:

«Տնտեսության հիմքում պետք է լինի գիտելիքն ու նորարարությունը: Ոլորտային դիվերսիֆիկացիան լինելու է մեր առաջնահերթությունների ցանկում և մեր տնտեսական քաղաքականությամբ հավասար ուշադրություն է դարձվելու տնտեսության բոլոր ճյուղերի վրա, ապահովելով հնարավոր արտաքին և ներքին ցնցումներից»,- հավելեց Փաշինյանը: