Foto

2017-ին գրանցվել է 4.8 տոկոս պակասուրդ. Արամյան

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը 2017-ի բյուջեի մասին օրենքով ամրագրված ցուցանիշների համեմատ` ընթացիկ ծախսերի մասով շուրջ 24.7 միլիարդի կարգի տնտեսում է ունեցել։

Փոխարենը, ըստ Արամյանի, շուրջ 48 միլիարդի կարգի  կապիտալ ծախսերի գծով աճ ենք ունեցել:

Վարդան Արամյանը նշեց, որ 2017-ին արձանագրում են, որ կապիտալ ծախսերի մասով ավելի ագրեսիվ են եղել, իսկ ընթացիկ ծախսերի վերաբերյալ էլ ավելի պահպանողական:

«Բյուջեի՝ օրենքով սահմանված 1 միլիոն 135 միլիարդ հարկային եկամուտների ծրագիրը գերակատարվել է, մենք հավաքագրել ենք 1 տրիլիոն 156 միլիարդ հարկային եկամուներ», - հավելեց  նախարարի պաշտոնակատարը:

Պակասուրդի մասով Արամյանը նկատեց, որ 2017-ին գրանցել են 4.8 տոկոս պակասուրդ:

Vesti.am