Մոսկովյան «Կորսթոն» հյուրանոցում՝ ապրիլի 24-ին կայացել է «Ռուսական գեղեցկուհի» մրցույթի եզրափակիչը։
Միջոցառմանը մասնակցել են գեղեցկության մրցույթների տարածաշրջանային 16-30 տարեկան հաղթողները։ Ժյուրին հաղթողին ընտրել է Ռուսաստանի տարբեր շրջաններից ժամանած 19 մասնակիցներից։ «Ռուսաստանյան գեղեցկուհի-2018» մրցանակի հաղթող է ճանաչվել Իրինա Սաֆրոնովան՝ Ռյազանից։

«Առաջին վիցեմիսս» ճանաչվել է Տատյանա Պրոկոպչուկը։
Առաջին երեք տեղերը զբաղեցրած եզրափակչի մասնակիցները Ռուսաստանը կներկայացնեն միջազգային տարբեր գեղեցկության մրցույթներում։

Vesti.am









