Ապրիլի 5-ին Մոսկվայում հանդիպել են երկու երկրների ԳԽ պետերը և ձեռք բերել կրակի դադարեցման պայմանավորվածություն: Այս մասին այսօրվա կառավարության նիստում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
-Ադրբեջանի կողﬕց գործողություններն աննախադեպ էին ոչ ﬕայն 1994 թվականի զինադադարից հետո, այլև ընդհանրապես ղարաբաղյան պատերազﬕ հաﬔմատ: Աննախադեպությունը պայմանավորված էր առաջին հերթին ռազմական տեսանկյունից՝ շփման գծի ողջ երկայնքով կրակի խտությամբ, կիրառված ռազմական տեխնիկայով, ներգրավված ուժերի և ﬕջոցների քանակով, ինչպես նաև ժամանակային հաﬔմատության ﬔջ նրանց մարդկային կորուստների ﬔծ քանակով: Հակառակորդի կորուստերի քանակը Պաշտպանության բանակի կորուստների հաﬔմատ բազմակի էին՝ տասն անգամից ավելի:
Օհանյանի խոսքով՝ այս օրերին ակնհայտ դարձավ ﬔր երկրի հասարակական համախմբումը և հայկական երկու պետություններում առկա բարձր բարոյահոգեբանական մթնոլորտը:
Vesti.am