Foto

Զախարովա. «Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորումը կքննարկվի Ռուսաստան-Իրան-Ադրբեջան հանդիպմանը»

Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորումը կքննարկվի Ռուսաստան-Իրան-Ադրբեջան հանդիպմանը, որը կկայանա ապրիլի 7-ին, Բաքվում, հայտնում է  tass.ru-ն:

Սանկտ Պետերբուրգում անցկացված մեդիաֆորումի մասնակիցների առջև ելույթում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Գիտեք, որ վաղը, ինչպես նախապես հայտարարվել էր, կայանալու է Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ հանդիպումը: Իրադարձությունների հետ կապված՝ այն փոքր-ինչ այլ հրատապություն կունենա: Բնականաբար, Լեռնային Ղարաբաղի թեման գլխավորը կլինի»,- ասել է Զախարովան:

Vesti.am

https://www.youtube.com/watch?v=y_b0NLWjusQ