Foto

Հայկական և ադրբեջանական կողմի կորուստները ապրիլի 5-ի դությամբ

Այսօր՝ ապրիլի 5-ին, ՊԲ մամուլի կենտրոնում ՊԲ օպերատիվ բաժնի պետի հրապարակած տվյալների և նախկինում տրված տվյալների համադրում է արել Razm.info–ն։

Ադրբեջանի զինուժի կորուստների մասին.

• 24 տանկ* • 1 ՏՕՍ-1Ա հրանետ • 1 ՀՄՄ • 6 զրահապատ մեքենա • 1 ինժեներական մեքենա

• 1 «Գրադ» ՀԿՌՀ

• 2 ուղղաթիռ • 12 անօդաչու թռչող սարք

• 44 զինծառայող, որից 12, սպա-ենթասպա, բոլորը անուններով հաստատված

* Նախօրեին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հրապարակման մեջ նշվել է Ադրբեջանի ԶՈւ 29 տանկի կորստի մասին: Այս առիթով Ռազմինֆոյի հարցին պատասխանելով՝ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը նշեց, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նկատի է ունեցել ամբողջ զրահատեխնիկան:

Հայկական կողմի կորուստները ապրիլի 5-ի դությամբ:

Զինծառայողներ • 29 զոհ, որից 7 սպա-ենթասպա • 101 վիրավոր, որից 20 սպա-ենթասպա • 28 անհետ կորած

Զինտեխնիկա • 14 տանկ • 4 հետևակի մարտական մեքենա (ԲՄՊ)

12:00-ին հայտարարված «կրակի դադարեցման ռեժիմի» խախտումները Ադրբեջանի կողմից. • 12:10 Մարտակերտի ուղղությամբ կրակել է տանկով (7 արկ), 82 մմ ականանետով (12 ական), •12:56-13:20 Մարտունու ուղղությամբ կրակել է Դ-30 հրանոթով (4 արկ) •14:05 Մատաղիսի ուղղությամբ կրակել է 82 մմ ականանետով (4 ական)

Այս մասին ՊԲ ասուլիսի ժամանակ հայտնել է ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը: